Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ: Հասցրեք կրել այդ ուսադիրները: Խնդրեք ձեր ղեկավարին իրականացնել ոստիկանի այդ երազանքը: Չէ՞ որ, դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն:
Չէ՞ որ դուք գիտեք, որ վաղը Երեւանի փողոցներում կկրկնվի նույնը, ինչ այսօր, իսկ մյուս օրը` ավելի ուժեղ: Ու մի օր դուք արյուն կթափեք` հոգեվարքի մեջ գտնվող ձեր ղեկավարը քայլ առ քայլ տանում է ձեզ հենց այդտեղ: Քայլ առ քայլ նա ոչնչացնում է ձեր արժանապատվությունը եւ ուսադիրների պատիվը:
Միշտ հավատացել եմ, որ հրամանատարի հզորությունը չափվում է նրանով, թե ով է նա, երբ արդեն չունի հրամայելու իրավունք: Սովետական եւ անկախ Հայաստանում այդպիսի մարդիկ եղել են ու կան:
Իսկ դուք հասցրեք դառնալ գեներալ` դա կշոյի ձեր հիշողությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը